Ուկրաինայի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել Լիտվային՝ պետության ՀՆԱ-ի քառորդ մասը բացառապես Ուկրաինայի պաշտպանության և անվտանգության կարիքներին տրամադրելու, ինչպես ամրագրված է անվտանգության երկկողմ համաձայնագրում։
Նախարարի խոսքով՝ աշխարհի համար առաջնահերթությունը պետք է լինի Ուկրաինային և ուկրաինացիներին պաշտպանելը, «այլ ոչ թե ռուս ագրեսորին ուկրաինական ուժից ու հեռահարությունից պաշտպանելը»։
Անդրիյ Սիբիհան ևս մեկ անգամ կոչ է արել դաշնակիցներին ներդրումներ կատարել ուկրաինացի զինվորների համար ուկրաինական զենքի արտադրության մեջ: Արտգործնախարարը նշել է, որ Լիտվան առավելագույն աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին և կիսում է սեփական փորձը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի բոլոր ջանքերն ուղղված են համապարփակ, արդար ու տևական խաղաղության հասնելուն։