Երևանում բացվել է ռադիոթերապիայի կենտրոն, որն իր հնարավորություններով առաջինն է մեր երկրում: Այստեղ ապահովված են քաղցկեղի բուժման գերժամանակակից պայմաններ՝ վերջին սերնդի ռադիո և բրախիթերապևտիկ արդիական սարքավորումներ, նորագույն ճառագայթային պլանավորման համար տոմոգրաֆ, որոնք առավել ճշգրիտ պատկեր են տալիս ճառագայթային արդյունավետ բուժման համար: «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացմանը ներկա է եղել վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել պայմաններին: Երկրի ղեկավարը կարևորել է պետպատվերով քաղցկեղի բուժման հնարավորությունը, ողջունել մասնավոր ժամանակակից առողջապահական կենտրոնների հիմնումը և նորագույն սարքավորումների ներդրումը, ինչը թույլ կտա մատուցել բարձրակարգ ծառայություններ:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։