ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Россия сегодня» մեդիա խմբի և նրա գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև թողարկել է ընդհանուր լիցենզիա՝ հանձնարարելով ավարտել մեդիա խմբի հետ ֆինանսական գործարքները մինչև 2024 թվականի նոյեմբերի 13-ը:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ RT-ն փորձել է ազդել այլ երկրների, այդ թվում՝ Մոլդովայի ընտրությունների վրա, ինչպես նաև օգնել է միջոցներ հավաքել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆինանսավորման համար: Բլինքենն ընդգծել է, որ սահմանված պատժամիջոցները պետք է նախազգուշացում լինեն այլ երկրների համար:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել նաև RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ, որին մեղադրել էին ԱՄՆ նախագահի ընտրությանը միջամտելու փորձի համար: