Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում նոր զբոսայգու կառուցման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Այգին ունի կասկադային աստիճանահարթակներ, շատրվանային ավազան, երեխաների համար՝ խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի առանձնացված տարածք, ինչպես նաև ոռոգման և լուսավորության նոր համակարգեր:
Այգում կհիմնվի նաև անտառային գոտի:
Մանրամասները՝ տեսանյութում: