Գործարարի կնոջ աղմկահարույց առևանգումից մանրամասներ են հայտնի դարձել «Լուրեր»-ի թղթակցին: Ենթադրյալ հանցագործներին առևանգված կնոջ փրկագինը պետք է փոխանցվեր կրիպտոարժույթով: Առևանգողների հետ բանակցությունը տևել է 4 օր, Ամերիկայից վերադարձած ամուսինն այդ ընթացքում հանցավոր խմբին խնդրել է թույլ տալ, որ խոսի կնոջ հետ կամ գոնե լուսանկար ուղարկեն, որպեսզի համոզվի, որ կինը ողջ է: Առևանգողներն այդպես էլ չեն համաձայնել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։