ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ։ Այդ մասին Կոստանյանը տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։
«Հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել եմ Թախտ Ռավանչիին՝ նշանակման կապակցությամբ։ Գնահատել եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը Իրանի աջակցությունը։ Մտքեր ենք փոխանակել դրա հետ առնչվող վերջին իրադարձությունների վերաբերյալ»,- գրել է նա։