Ֆինլանդիան Ուկրաինային կփոխանցի շուրջ 118 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ` հայտարարել են այդ երկրի պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ դա կլինի արդեն աջակցության 25-րդ փաթեթը։
«Ուկրաինայում պատերազմական զարգացումները լուրջ են։ Ինչպես և խոստացել էր, Ֆինլանդիան կշարունակի նյութական օգնություն ցուցաբերել։ Մեր ուղերձը գործընկեր երկրներին այն է, որ մենք չպետք է հանձնվենք», - ընդգծել է պաշտպանության նախարար Անտի Կայկոնեն։
Նշվում է, որ ավտանգության նկատառումներից ելնելով՝ օգնության փաթեթի բովանդակությունը չի բացահայտվում։