Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Ցըգե Յոշիֆումի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել մեր տարածաշրջանի անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովմանը՝ Ա.Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարությունը:
Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստան-Ճապոնիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: