Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 13-ին համատեղ այց են իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Պաշտպանն ու ԱԺ պատգամավորներն այցի ընթացքում մասնակցել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնի սաների կողմից պատրաստված համերգային միջոցառմանը, նաև շնորհավորել կենտրոնի սաներից մեկին՝ ծննդյան օրվա առթիվ:
Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպանը կարևորել է պետության աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի խթանման գործում։
Երաժշտախմբի հիմնադիր - ղեկավարներ Աննա և Անահիտ Մխիթարյանները միջոցառման ավարտին հյուրերին նվիրել են սաների կողմից պատրաստված հուշանվերներ:
Առանձնազրույցներ են տեղի ունեցել հաստատության շահառուների հետ՝ նրանց իրավունքների ապահովման վիճակի առնչությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ: