Մեր դպրոցը պետք է մոտ լինի կյանքին: Չի կարող մեր երեխաների կյանքը լինի մի բանի մասին, մեր դպրոցը լինի տրամագծորեն այլ բանի մասին: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Սա է եղել մեր կրթության հիմնական խնդիրներից մեկը, որ դպրոցը գնալով կորցրել է կապը երեխաների հետ և երեխաներին դարձրել է ծայրահեղ անհետաքրքիր դպրոցում գտնվելը: Դպրոցը պետք է խոսի երեխայի հետ, խոսի այդ երեխային հասկանալի լեզվով ու ձևով՝ օգտագործելով այդ լեզուն նրան սովորեցնելու այն գիտելիքները, այն արժեքները, այն հմտությունները, որոնց կարիքն ունեն»,- ասաց նա: