Համացանցային խաբեբաները հերթական կեղծ առաջարկն են նետել սոցիալական ցանցեր: Այս անգամ նրանք «Զվարթնոց» օդանավակայանի անունից մարդկանց առաջարկում են կորած ճամպրուկներ, որոնց պարունակությունն անհայտ է: Դյուրահավատ օգտատերերն այս ճամպրուկներին տիրանալու համար խաբեբաներին պետք է ուղարկեն իրենց բանկային տվյալները: Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:
Հեղինակ Լիանա Խաչատուրյան