Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հաստատել է, որ Դոնեցկում կառույցի շարասյունը հարձակման է ենթարկվել և 3 աշխատակից է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է:
ԿԽՄԿ ղեկավարը դատապարտել է հումանիտար առաքելությանը հասցված հարվածները: Նա տեղեկացրել է, որ Կոմիտեի թիմը փորձում էր աջակցություն հասցնել տեղացիներին՝ նախապատրաստվելու գալիք ձմռանը: ԿԽՄԿ-ն կոչ է արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել էր, որ ռուսական ուժերը հարվածել են Կարմիր խաչի ավտոմեքենաներին: Մոսկվայից դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը: