Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է Multilateralism of Democracies: How Small and Medium Democracies can Strengthen Each Other`s Resilience պանելային քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, անդրադառնալով ժողովրդավարության համար շարունակական պայքարին, նշել է, որ այն պահանջում է ոչ միայն քաղաքական առաջնորդների ամուր հանձնառություն և քաղաքացիների ակտիվ մասնակցություն, այլև մարտահրավերներին դիմակայելու աներկբա տոկունություն:
Այս համատեքստում Վահան Կոստանյանն ընդգծել է օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև կայուն զարգացման խթանման կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը, միջազգային գործընկերների աջակցությամբ, շարունակելու է հանձնառու լինել դրանց ամրապնդմանը: