Բելառուսի նախագահը Հանրապետությունում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի հետ բարի հարաբերություններ պահպանման կողմնակից է:
«Վատ չէր լինի, եթե մենք, ինչպես նախկինում՝ բոլոր թերություններով ու նրբություններով հանդերձ, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ», - մանրամասնել է Ալեքսանդր Լուկաշենկոն, նշել, թե իբր հարաբերություններում լարվածության համար Մինսկը որևէ մեղք չունի։
Նրա խոսքով՝ ամեն ինչ արել են հայերին օգնելու համար, սակայն Հայաստանը ձգտում է դեպի Արևմուտք:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։