Ամերիկյան SpaceX ընկերությունը հաջողությամբ իրականացրել է երբևէ առաջին մասնավոր տիեզերական զբոսանքը՝ բաց տիեզերք դուրս բերելով զբոսաշրջիկին։
Polaris Dawn առաքելության կապիտան և հովանավոր միլիարդատեր ավիատոր Ջարեդ Այզեքմանը դուրս է եկել Dragon տիեզերանավից և մի քանի րոպե անց հաջողությամբ վերադարձել է:
Նրանից հետո բաց տիեզերք է դուրս եկել SpaceX-ի առաջատար ինժեներ Սառա Ջիլիսը: Անձնակազմի մյուս երկու անդամները՝ Ջիլիսի գործընկեր Աննա Մենոնը և Այզեքմանի ընկեր Սքոթ «Քիդ» Փոթիթը, մնացել են տիեզերանավում: Սակայն նրանք նույնպես հայտնվել են անօդ տարածության մեջ, քանի որ Dragon-ը օդային արգելանք չունի, և տիեզերք դուրս գալու համար նրանք պետք է լայն բացեին տիեզերանավի դուռը։
Տիեզերանավից դուրս գալը համարվում է ուղեծրային թռիչքի ամենառիսկային մասը և եղել է պրոֆեսիոնալ տիեզերագնացների ճակատագրական պահը:
Polaris Dawn վեցօրյա առաքելությունը մեկնարկել է երկու օր առաջ և նախօրեին ևս մեկ ռեկորդ է սահմանել անձնակազմով թռիչքների պատմության մեջ, բարձրացել է Երկրի ամենաբարձր ուղեծիր՝ ավելի քան 1400 կմ: Երկիր մոլորակից ավելի հեռու են թռել միայն «Ապոլլոն» լուսնային առաքելության տիեզերագնացները: