2026 թվականի հունվարից աշխատանքի ընդունվող բոլոր քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագրերը պարտադիր կկնքվեն թվային եղանակով: Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի՝ սա մի գործիք է, որով գործատուն այլևս իր աշխատողին չի կարողանա պարտադրել օրենսդրությանը հակասող աշխատանքային պայմաններ:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։