Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը ռուս զինվորականները 69 հրթիռով ու անօդաչու սարքերով գնդակոծել են Ուկրաինայի տարածքը։ Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ 51 անօդաչու թռչող սարք նշանակետերին չի հասել, հայտնում է BBC-ն:
Սումիի շրջանի Կոնոտոպ քաղաքին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով տուժել է 14 մարդ, վնասվել են բնակելի շենքեր։
Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հարձակողական գործողությունների ժամանակ ընդհատվել է Պոկրովսկ քաղաքի ջրամատակարարումը։ Այդ մասին հայտնել է Դոնեցկի շրջանային ռազմական վարչության ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։ Նա հավելել է, որ մոտ ապագայում իրավիճակը «չի լավանա», և կոչ է արել բնակիչներին հեռանալ քաղաքից։ Պոկրովսկում դեռևս մոտ 26 հազար բնակիչ կա։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական ուժերը շարունակում են հակահարձումը Կուրսկի շրջանում: Երկու օրվա ընթացքում հաջողվել է «ազատագրել 10 բնակավայր»։ Ռուսական բանակը հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի երկու հակագրոհ, նաև հարվածներ է հասցրել Սումիի շրջանում տեղակայված ուկրաինական ուժերին: