Երևանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը:
Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը:
«Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ համաժողովի շրջանակում Երևանում, որտեղ համընկնում են հնագույն պատմությունը և ժամանակակից ձգտումները, անցկացնում ենք 10-րդ համաժողովը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ Ազգային ժողովին նման գերազանց հնարավորություն մեզ ընծայելու համար:
Հայաստանը ոչ միայն իր օրինակով է առաջնորդում, այլև՝ բարձր հյուրընկալությամբ և հանձնառությամբ՝ հանուն երիտասարդ երկրների միջև փոխգործակցության և երկխոսության: Տարիների ընթացքում Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը դարձել է լավ հարթակ, որպեսզի երիտասարդ պատգամավորները կարողանան բարձրաձայնել հետևյալը. չի՛ կարող լինել ժողովրդավարություն առանց ներառականության, չի՛ կարող լինել ներառականություն առանց երիտասարդ տղամարդկանց և կանանց մասնակցության: Մեր ամբողջ ուշադրությունը, իմաստությունը և ձգտումը պետք է ուղղված լինեն նրան, որպեսզի հաղթահարենք մարտահրավերները, հակամարտությունները, ապահովենք կրթություն, հավասարություն և զբաղվածություն»,- ասել է Տուլիա Էքսոնը:
Մանրամասները` տեսանյութում: