Էկոնոմիկայի նախարարությունը Համաշխարհային բանկի հետ միջազգային զբոսաշրջիկների շրջանում իրականացրել է հարցում՝ Հայաստանի ներքին անվտանգային միջավայրի հետ կապված: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Զբոսաշրջիկները բարձր գնահատական են տվել Հայաստանի ներքին անվտանգային միջավայրին՝ և՛ գյուղերում, և՛ մարզային բնակավայրերում, և՛ Երևանի ծայրամասերում: Զբոսաշրջիկները հնարավորություն են ունեցել երեկոյան ժամերին, գիշերային ժամերին, ուշ ժամերին ազատորեն զբոսնել, և, ըստ էության, խնդիրներ չեն եղել: Զբոսաշրջիկներն իրենց փորձառությունը համեմատել են այլ երկրների հետ, և, իրենց տպավորությամբ՝ Հայաստանը եղել է շատ անվտանգ երկիր օրվա տարբեր ժամերի»,- ասաց Պապոյանը: