Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Երևան և Ռիգա քաղաքների համագործակցության շրջանակում աղբի կառավարման խնդիրների և քաղաքային լուսավորության հետ կապված փորձի շուրջ, ինչպես նաև զրույց է ծավալվել Երևանում «Լատվիայի տուն» հիմնելու հեռանկարի մասին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ համագործակցությանը միտված հանդիպումները: