Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարարն և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարը: Նշվում է, որ Ջեյհուն Բայրամովը և Քսավյե Բետելը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր: Կողմերն ընդգծել են Ադրբեջանի և Լյուքսեմբուրգի հարաբերությունները զարգացնելու կարևորությունը:
Անդրադարձ է եղել միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին և գրանցված առաջընթացին։
Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե իբր Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, և դժգոհել, որ Երևանը զարգացնում է պաշտպանական գործակցությունը տարբեր երկրների հետ: Ադրբեջանցի դիվանագետը նշել է, թե դա խոչընդոտում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացը: