Երևանում ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. իր ելույթում ընդգծել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը: Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի թեման կրթությունն ու զբաղվածությունն է, երկօրյա քննարկումները միավորել են ավելի քան 150 երիտասարդների: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը անդրադարձել է աղքատության ու կրթության կապին, նշել, որ այդ խնդիրների հասցեագրումը Կառավարության առաջնային օրակարգերից է:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի տեսանյութում: