ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների՝ Վահրամ Հովհաննիսյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Խնձորեսկ) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ:
Այսպես՝
. արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը.
. չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում.
. չեն իրականացվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները.
. արտադրամասը չի ունեցել սանհանգույց, լվացարաններ՝ տաք և սառը ջրով.
. հատակների, պատերի, առաստաղների, դռների մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չի եղել հանդերձարան անձնակազմի համար:
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։