ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ամուր և կայուն խաղաղության հասնելու ուղիների շուրջ։
«Նրանք փոխադարձ հետաքրքրվածություն են հայտնել երկու երկրի մոտեցումների սերտ համակարգումը շարունակելու հարցում, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակում»,- նշել են նախարարությունում։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: