Կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2024 թ. պետբյուջեի ծրագրերի միջև և միջոցներ ուղղվել պահուստային ֆոնդ: Ըստ այդմ՝ Կառավարության պահուստային ֆոնդը կավելանա 677,796.1 հազար դրամով:
Մեկ այլ որոշմամբ էլ Ազգային ժողովի աշխատակազմին 2024 թ. պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցներից՝ շուրջ 188.2 մլն դրամը նույնպես նախատեսվում է ուղղել պահուստային ֆոնդ: