ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարում է «Լավագույն գրադարան» մրցույթը:
«Լավագույն գրադարան» մրցույթը միտված է գրադարանների հանրայնացմանը, լավագույն աշխատանքների խրախուսմանը, գրադարանների ու գրադարանավարների դերի կարևորմանը։
Մրցույթը նաև նպատակ ունի խթանել գրադարանային ոլորտի զարգացումը, բարելավել գրադարանային ծառայությունների որակը և նպաստել ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարները։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները: Մրցույթն անցկացվում է 6 անվանակարգերում` «Լավագույն համայնքային գրադարան», «Լավագույն մարզային գրադարան», «Լավագույն նորարար գրադարան», «Լավագույն կրթամշակութային գրադարան», «Լավագույն մասնագիտական/բուհական գրադարան», «Լավագույն դպրոցական գրադարան»:
Մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2024 թ. սեպտեմբերի 24-ը ներառյալ: Մրցույթին ներկայացված հայտերը գնահատվելու են մասնագիտական հանձնաժողովի կողմից։
Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2024 թ. հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:
Մրցույթի անցկացման կարգին և մասնակցության հայտին ծանոթանալու համար այցելել այստեղ: