Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 03։07-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի մոտ այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։23-ին, մարվել՝ 03։25-ին։
Երևանյան փողոցում այրվել է Lada Niva մակնիշի ավտոմեքենա։