Սեպտեմբերի 11-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։ Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում ամուր և կայուն խաղաղության հասնելու ուղիների մասին։
Կողմերը փոխադարձ հետաքրքրվածություն են հայտնել երկու երկրի մոտեցումների սերտ համակարգումը շարունակելու հարցում, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակներում։