Ռուսաստանն Իրանին տրամադրել է բոլոր անհրաժեշտ պարզաբանումները՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, դա մշտական շփում է։ Այս առնչությամբ տվել ենք բոլոր անհրաժեշտ պարզաբանումները և հիմք ենք ընդունում այն, որ մեր ներկայացրած փաստարկը լսվել և ընդունվել է Թեհրանում։
Ըստ Զախարովայի՝ հակառուսական տեղեկատվական արշավը սնում են որոշակի շրջանակներ, որոնք օգտագործում են ցանկացած, նույնիսկ ամենազավեշտալի հնարավորությունը՝ Մոսկվայի և Թեհրանի միջև ընդլայնվող ռազմավարական գործընկերության մեջ տարաձայնություններ առաջացնելու համար: «Դա արվում է՝ Արևմուտքի շահերից ելնելով»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։