BBC-ն, հղում անելով ուկրաինական Deep State ռազմական պորտալին, հայտնել է, որ ռուսները սկսել են ակտիվ գործողություններ Կուրսկի շրջանում: Ըստ աղբյուրի՝ ռուսներն «ակտիվ գրոհային գործողություններ են իրականացնում՝ զրահատեխնիկա տեղափոխելով նախ Սեյմի, ապա ավելի փոքր գետերի միջով՝ չնայած կամուրջների վրա ուկրաինական հարձակումներին»:
Նույն աղբյուրը նշել է Կորենևսկի շրջանում ռուսական ստորաբաժանումների առաջխաղացման մասին, ռուսական զրահատեխնիկայի շարասյունը ներխուժել է Սնագոստ գյուղ, որն այս ուղղությամբ ուկրաինական զինված ուժերի կարևոր հենակետն է:
Որոշ աղբյուրներ պնդել են, որ ռուսական բանակը արագորեն առաջ է շարժվում դեպի արևելք, ազատագրել է ութ գյուղ և մինչև 150 քառակուսի կմ տարածք Կորենևսկի շրջանում։ Կուրսկի շրջանում ուկրաինական խմբավորման ձախ թևում իրավիճակը վատացել է:
Ուկրաինան դեռ պաշտոնապես չի մեկնաբանել Կուրսկի շրջանում հակահարձակումների և ռուսական բանակի առաջխաղացման մասին լուրերը։