Խորհրդարանում այսօր հարցուպատասխանն անցել է թեժ օրակարգով: Գլխավոր թեմաներից էր խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը, վարչապետը հայտարարել է՝ Հայաստանն առաջարկում է՝ այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել և գնալ առաջ: Անդրադարձ է եղել նաև ռուս սահմանապահների ներկայությանը, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ սա Հայաստանի Հանրապետության հարցն է. որոշել ենք, որ լինեն՝ կլինեն, որոշենք, որ չեն լինի՝ չեն լինի: Ընդդիմությունն էլ հետաքրքրվել է, թե դատական համակարգում գործո՞ւմ է զանգերով որոշումների կայացման մեխանիզմը, երկրի ղեկավարը հակադարձել է՝ «Հայաստան» խմբակցությունը մինչև օրս էլ ունի լծակներ, որոնք օգտագործում է դատական համակարգի վրա:
Մանրամասները՝ Նորայր Շողիկյանի ռեպորտաժում։