ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հարցեր։
Քննարկվել է նաև ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցը։