Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայի ԱԳ նախարարության միջազգային զարգացման համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Հելեն Էդուարդսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիա միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր և անդրադարձել ՀՀ-ԵՄ գործընկերությանը:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու քաղաքական երկխոսության դինամիկան: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է շվեդական կողմի՝ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին շարունակական աջակցության կարևորությունը:
Գլխավոր տնօրեն Հելեն Էդուարդսը ներկայացրել է շվեդական կողմի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ընթացիկ ծրագրերը և նոր նախաձեռնությունները:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ կողմից գործադրվող ջանքերը: