Սեպտեմբերի 11-ին, ժամը 20։32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի երկաթգծերի հարևանությամբ այրվում է ցորենի հնձած արտ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։31-ին, մարվել՝ 21։41-ին։ Այրվել է մոտ 15 հա ցորենի հնձած արտ։