Ոստիկանությունը երբեք ՀՀ-ում այնքան ընդլայնված ներկայություն չի ունեցել, ինչքան այսօր ունի: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ՃՏՊ-ներին՝ Փաշինյանը նշեց, որ այսօր Հայաստանում ավտոմեքենաների թիվը 10 տարի առաջվա համեմատությամբ եռապատկվել է:
«Այսինքն՝ մենք մտածում ենք՝ ավտոմեքենաների թիվը պետք է եռապատկվի, ՃՏՊ-ների թիվը նվազի՞:
Իմիջիայլոց, Խորհրդային Միության ժամանակներում մենք ունեցել ենք տարիներ (ես հանել եմ վիճակագրություն), որ վերջին 5 տարիներից ավելի շատ զոհ է եղել ՃՏՊ-ներից: Դա էլ կապված է եղել մեքենաների որակի և անվտանգության որակի հետ»,- ասաց նա: