Պետք է արձանագրենք, որ թմրանյութերի հետ կապված շրջանառության աճը կապված է տեխնոլոգիաների, այդ թվում` Տելեգրամ ալիքների օգտագործման մասսայականացման հետ, որն ամբողջ աշխարհում պրոբլեմ է: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այդ հարցը քննարկել ենք բազմիցս և քննարկել ենք ԱԽ-ում և այդպես շարունակ: Բայց ինչպես իրավաբանները սիրում են ասել` դա լատենտային հանցագործություն է, և շատ դժվար է գնահատել: Այն, որ մեր վիճակագրությունը դեպքերի աճ է արձանագրում, դա լա՞վ է, թե՞ վատ, որովհետև եթե դեպքեր չարձանագրվեն, դա նշանակում է՝ վերացա՞ն հանցագործությունները, ընդհակառակը, մեծ է հավանականությունը, որ արձանագրումը ցույց է տալիս բացահայտման մեծ ծավալ և մեծ շրջանակ»,- նշեց վարչապետը: