Խաղաղության գործընթացում հայկական կողմի մոտեցումն արտացոլվել է խաղաղության պայմանագրի կնքման առաջարկում, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը միտված հայեցակարգում: Կրկնել է Հայաստանի գլխավոր դիվանագետը միջազգային գործընկերների հետ անցկացրած երկկողմ հանդիպումների ժամանակ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության Հայաստանի տեսլականը հիմնված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անվերապահ հարգման վրա:
Մանրամասները՝ ռեպորտաժում: