ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Քոնթուր գլոբալ» ընկերությունների խմբի Եվրոպայի և Աֆրիկայի տարածաշրջանի գլխավոր գործադիր տնօրեն Կարլո Զորզոլիին։ Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Քննարկվել են ընկերության հետագա աշխատանքի կարգավորման, ընկերության գործունեության և ներդրումների հետ հետ կապված հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումներն արդեն աշխատանքային կարգով։