Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 11-ից երկու ամսով կփակվի Սևանի տրանսպորտային հանգույցի՝ Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը։ Այս մասին հաղորդում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
Այդ ուղղությամբ երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի մյուս գոտի: