Երևան քաղաքում սեպտեմբերի 11-12-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 13-ի ցերեկը, 14-ին՝ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-12-ին կեսօրից հետո, 13-14-ը՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով, 13-14-ը աստիճանաբար նույնքան կնվազի։