Երևանի Դավիթ Բեկի փողոցի թունելային հատվածը փլուզվել էր այս տարվա մայիսի 25-ին: Երևանի քաղաքապետարանն սկսել է այդ հատվածի վերականգնման աշխատանքները: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասել է, որ փլուզված հատվածը մասնակի վերանորոգման ենթակա չէ, աշխատանքները կսկսեն զրոյից, ու դրա համար այս տարի կծախսվի 150 միլիոն դրամ:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան