Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Գործընթացն իրականացվում է երկու փուլով: Նոր վերելակները հագեցած են անվտանգության տարբեր համակարգերով: Դրանք հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար:
Հասցեների ընտրությունն իրականացվում է ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով, թե որ վերելակներն են առավել վթարային, և որ հասցեներից են ավելի հաճախ ահազանգեր ստացվում:
Քաղաքացիներն այսուհետ կարող են նաև հետևել ցանկացած հասցեի վերելակի փոխարինման ժամանակացույցին GIS համակարգի միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում։