Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով։
Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները մինչ օրս հանդիպել են 13 անգամ։ 4 անգամ հաղթել է Հայաստանի հավաքականը, 6 անգամ՝ հյուսիսմակեդոնացիները, ևս 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Գոլերի տարբերությունը՝ 18:23
Այս հանդիպումը 7-րդն էր թիմերի միջև։ Թիմերը հանդիպեցին Սկոպյեի Տոշե Պրոեսկի մարզադաշտում։ Նախորդ 6 խաղերում 3 անգամ հաղթել են տանտերերը, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, մեկ անգամ հաղթել է Հայաստանի հավաքականը:
Տոշե Պրոեսկի մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականի կազմում առաջին գոլի հեղինակը Ռազմիկ Գրիգորյանն է (1995 թ.)