Ազգային Ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկել է իշխանություն-ընդդիմություն թեժ բանավեճով: Ինչու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջխորհրդարանական հանձնաժողովը նիստեր չի գումարում: Ընդդիմության հարցին ի պատասխան՝ խորհրդարանի ղեկավարը հիշեցրել է՝ երբ ու ինչ պայմաններում է լուծարվել Արցախի Հանրապետությունը, և նշել, որ իրավաբանորեն ԼՂ պաշտոնյաներ գոյություն չունեն, ուրեմն և հանձնաժողովի նիստ գումարելու իրավական հիմք չկա:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում։