Աննա Հակոբյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը Չինաստանում կմասնակցի «Շանհայի համագործակցության կազմակերպության» վաղը նախանշված կանանց համաժողովին: Մինչև այդ, առաջին հանդիպումը եղել է Չինաստանի կոմունիստական կուսակցության Շանդունի նահանգային կոմիտեի կազմակերպչական վարչության ղեկավար Վան Յույանի հետ: Այցի երկրորդ օրը վարչապետի տիկնոջը հյուրընկալել են Ցինդաոյի Չինագիտության համաշխարհային կենտրոնում, քննարկել հայ-չինական մշակութային ու կրթական կապերի զարգացման հնարավորությունները:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։