Գազայի հատվածի հարավային Խան Յունիս քաղաքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 40 քաղաքացիական անձ է զոհվել, 60 փախստական վիրավորվել է՝ հայտնում են արաբական լրատվամիջոցները: Այժմ որոնողափրկարարական աշխատանքներ են կատարվում:
Իսրայելի պաշտպանության բանակը, սակայն, հայտարարել է, որ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Խան Յունիսի հումանիտար գոտում տեղակայված ՀԱՄԱՍ շարժման «վերահսկման և հրամանատարական կենտրոնին»:
ՑԱՀԱԼ-ից հավատացրել են՝ մինչև հարվածներ հասցնելը բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել՝ նվազեցնելու խաղաղ բնակչության կյանքին սպառնացող վտանգը:
ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ Խան Յունիսի փախստականների ճամբարում շարժման ներկայացուցիչներ չեն եղել: