Կուրսկի մարզում զարգացումների ֆոնին դժվար է պատկերացնել, որ Ուկրաինայի հետ հնարավոր է որևէ պայմանավորվածության հասնել՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը:
Դմիտրի Պեսկովը հավելել է, որ ռուսական կողմն ուկրաինացի զինվորականներին Դաշնության տարածքից դուրս մղելու ծրագրեր ունի, սակայն դրանք չեն կարող հանրայնացվել:
Նա նաև շեշտել է՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները չեն դադարեցվի, քանի որ դա Ռուսաստանի նպատակներին հասնելու միակ ճանապարհն է։
Մեկնաբանելով Դաշնության տարածքին ուկրաինական զանգվածային հարվածները՝ Պեսկովն ընդգծել է՝ Կիևի ռեժիմը Ռուսաստանի թշնամին է, ուստի պատերազմը կշարունակվի՝ նաև բացառելու հետագայում ուկրաինական ուժերի նման հարձակումները: