Քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերը «դուրս չեն շպրտվել» Կուրսկի մարզի տարածքից, Կիևի հետ բանակցություններ չեն լինի՝ հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար և պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն։
«Մենք ահաբեկիչների հետ որևէ բանակցություն չենք վարել, չենք վարում և չենք վարելու»,- շեշտել է պաշտոնյան։ Շոյգուն հավելել է, որ Կուրսկի ատոմակայանը գրավելու՝ Ուկրաինայի փորձը ևս ահաբեկչություն է:
Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ են բանակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով՝ պայմանով, որ հաշվի առնվեն Մոսկվայի պահանջները:
Կիևը, իր հերթին, անիրատեսական է համարում Ռուսաստանի ներկայացրած պայմանները՝ միաժամանակ պնդելով, որ մոսկովյան պատվիրակությունը պետք է ներկա լինի խաղաղության երկրորդ գագաթնաժողովին: Արևմուտքը մեծ մասամբ ևս հանդես է գալիս բանակցություններին հակամարտող երկու կողմի ներկայության օգտին: