Չինաստանը և Ռուսաստանը սեպտեմբերին կանցկացնեն «Հյուսիս։ Փոխգործակցություն 2024» համատեղ զորավարժությունները Ճապոնական և Օխոտի ծովերում։ Այդ մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է խորացնել Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միջև ռազմավարական համագործակցության մակարդակը և ամրապնդել անվտանգության սպառնալիքներին համատեղ արձագանքելու նրանց կարողությունը:
Իսկ ԱՄՆ-ի և Չինաստանի զինված ուժերը 2016 թվականից ի վեր առաջին անգամ միասին մասնակցում են միջազգային զորավարժություններին: «Ֆորմոզա» զորավարժություններն անցկացվում են Բրազիլիայի տարածքում։ Դրանց մասնակցում է Չինաստանի ռազմածովային ուժերի 33 և ԱՄՆ ռազմածովային ուժերի 54 ներկայացուցիչ։