Ազգային ժողովը վավերացրել է Եվրաջասթի հետ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս անդամ երկրների հետ խորացնել անդրազգային և ծանր հանցագործությունների հետաքննության ու նախաքննության ընթացքում գործակցությունը: Քննարկված մյուս նախագծով ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կիրականացնի պետական գաղտնիք պարունակող տեղեկության վերահսկման գործառույթը: Խորհրդարանը քննարկել է նաև սոցիալական աջակցության ծրագրերն առավել հասցեական դարձնելուն միտված փաթեթը:
Մանրամասները՝ տեսանյութում: